Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գաղտնի եք պահում, որ աղետի մասշտաբները թաքցնեք

Գաղտնի եք պահում, որ աղետի մասշտաբները թաքցնեք
20.01.2021 | 18:05

Այս իշխանության ներկայացուցիչների ֆանտազիաներն անսահմանափակ են։ Մեկ արտահերթ ընտրություններով ուզում են նյարդեր թուլացնել, մեկ Պոպովից պահանջում են փաստաթուղթ հրապարակել, մեկ երկրի լրջագույն խնդիրն են համարում ընդդիմությանը, մեկ գերիների թիվն համարում հույժ գաղտնի տեղեկություն կամ էլ հայտարարում՝ ինչ կապ ունի, թե հիմա քանի գերի կա Ադրբեջանում, մեկ էլ ահռելի կատաղությամբ լծվում ՌԴ-ին մեղադրելու գործին, թե ինչու այս կամ այն հարցը մեր փոխարեն չի լուծում։ Վերջին պարագան շատ հուզիչ է։ Երբ ՌԴ արտգործնախարարն ասում է, թե գերիների անգամ ստույգ թիվը հայկական կողմն իրենց չի տրամադրել, այստեղից հակադարձում են՝ «ռազմագերիների հարցը Պուտինի կողմից Ալիևին մի մի կոշտ, կատեգորիկ զանգի հարց է»։ Փաստորեն, ոչինչ, որ մեր իշխանությունն այնքան անկազմակերպ ու տկարամիտ է, որ անգամ իր գերիների թիվը չի կարող ներկայացնել ռուսական կողմին, բայց Պուտինը, անգամ գերիների թվի մասին չիմանալով, պիտի «կոշտ զանգով» հարցը լուծի։


Այո, ռուսական կողմն այս իրավիճակում պատասխանատվություն է ստանձնել ու այդ փաստաթղթից ենթադրող գործողությունների համար իր վրա բեռ է վերցրել։ Սակայն իշխանությունը հիշում ու անընդհատ Պուտինին հիշեցնում է, որ մեր փոխարեն հազար ու մի հարց պիտի լուծի։ Մինչդեռ դիտարկենք, հայկական կողմի պատասխանատվության իրացումը։ Փաշինյանը միայն այդ փաստաթղթի դրույթննե՞րն է իրագործում, թե՞ մի բան էլ ավելին, որը փաթեթավորվեց «բանավոր պայմանավորվածության» տակ։ Նա, Հայաստանի Սահմանադրությունը խախտելով, վերաձևեց մեր երկրի սահմանները, մեր գյուղերից տարածքներ զիջեց Ադրբեջանին։ Դա այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությու՞ն էր։ Հայաստանի չվարչապետն անգամ ճիգ չի գործադրել փաստաթղթում գերիների վերադարձի ժամկետ նշելու առնչությամբ, ամեն օր սեփական երկրի շահերն է զիջում, ու՞մ վրա են «մուննաթ» գալիս վանդակում հայտնված իմքայլականները, որոնք պատրաստ են ամեն ինչի, միայն թե արդարացնեն դավաճանությունն ու հայրենազրկումը։ Փաշինյանի «մահապարտ» իմքայլականների ջոկատը կարող է իրենից հեռացնել սեփական մեղքը, այն գցել նախկինների ու անգամ Պուտինի վրա, սակայն պատերազմի ավարտից արդեն 2 ամիս հետո հայ հասարակությունից զոհերի, գերիների, անհետ կորաածների թիվը թաքցնելը ոչ ռուս պաշտոնյաների գործն է, ոչ էլ առավել ևս հույժ գաղտնի տեղեկատվություն, որքան էլ փորձեն դրանով հասարակությանը կերակրել։

Ու՞մից եք գաղտնի պահում․ Ադրբեջանի՞ց, որ հստակ գիտի քանի գերի է վերցրել, Ռուսաստանի՞ց, որը շահագրգիռ է հստակ թիվ ունենալ, որ անուն առ անուն պահանջել Ադրբեջանից, թե՞ հայ հասարակությունից, որպեսզի էլ ավելի չբորբոքել լարված վիճակն ու ավելի չընդգծել Փաշինյանի՝ երկիրը աղետի հասցրած քայլերի մասշտաբները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 75262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ